ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին

սեպտեմբերի 18, 2018
ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին

ՀՀ կենտրոնական բանկում գումարվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, արժութային քաղաքականության վերաբերյալ հարցեր:

Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ դրամական փոխանցումների միասնական համակարգը: 

Միջոցառման շրջանակում ստորագրվել է ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակման վերաբերյալ համաձայնագիր, ինչպես նաև մի շարք երկկողմ համաձայնագրեր: Մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան ստորագրել են համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր, ինչը կողմերին կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման, հանցագործությունների կանխարգելման, տեղեկատվության փոխանակման առավել լայն հնարավորություններ է ընձեռում:

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 18.09.2018 21:52