Տվյալների Մշակման Մասնագետ

ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Գլխամասային Գրասենյակում Տվյալների Մշակման Մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարված մրցույթին։

Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Հաշվետվություններ նախապատրաստելու վարժ հմտություն
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային ՀԾբանկ 4SQL ծրագրով, MS office, Internet, Outlook, կազմակերպության գործունեությանն անհրաժեշտ այլ ծրագրերով աշխատելու գերազանց կարողություն
  • Համակարգչային տեխնիկայի, հեռահաղորդակցության և կապի միջոցների շահագործման կանոնների գերազանց իմացություն
  • ՀՀ Կենտրոնական Բանկի ինֆորմացիոն տեխնոլոգիաներին առնչվող պահանջների վերաբերյալ իրազեկվածություն

 

Աշխատանքային պարտականություններ 

  • Կատարում է վարկային ծրագրերի մուտքագրումը տվյալների բազա:
  • Կատարում է հարցումներ ԱՔՌԱ Վարկային Բյուրոյից
  • Պատրաստում է վարկային ծրագրերին առնչվող հաշվետվություններ:
  • Պատասխանատու է Տարածքային Ներկայացուցչությունների և Վարկային Աշխատակիցների կողմից վարկավորման գործընթացների հետ կապված հանձնարարականների, հաշվետվությունների, կարգադրությունների և այլ ներքին նորմատիվ ակտերի պահանջները ժամանակին կատարման ապահովման համար, որոնց նպատակով ժամկետների խախտման վերաբերյալ ծանուցում է կատարման համար պատասխանատուին։ Չկատարման պարագայում հաջորդ աշխատանքային օրը գրավոր տեղեկացնում է Գործառնական Տնօրենին:
  • Ընդունում, ստուգում, գրանցում է վարկային դիմումները տվյալների բազայում:
  • Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈւՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
  • Իրականացնում է Գործառնական Տնօրենի այլ հրահանգներ:
  • Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:

 

Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով Տվյալների Մշակման Մասնագետ․ 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 23 Հունիս 2024թ․

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 04.06.2024 09:35