Աշխատակազմի Ղեկավար
Աշխատակազմի Ղեկավարի թափուր հաստիք
Հիմնական գործառույթներն են՝
- Պատասխանատու է Աշխատակազմի կառավարման, աշխատանքային պարտականությունների կատարման վերահսկման, Աշխատակազմի կարգապահության և Մարդկային Ռեսուրսների Կառավարման գործառույթների:
- Պատասխանատուն է ՈւՎԿ ողջ գործավարության, արխիվի, նամակագրության, հանձնարարականների կատարման, վերահսկման, արձանագրությունների վարման գործընթացների կազմակերպման և ապահովման համար:
- Պատասխանատու է ՈւՎԿ հրամանագրքերի, հրամանների, կարգադրությունների, բոլոր տեսակի արձանագրությունների պատշաճ վարման, գրանցման և պահպանման համար:
- Պատասխանատու է ՈւՎԿ բոլոր աշխատակիցների անձնական գործերի վարման, պահպանման համար, գնահատումների և ատեստավորումների գործընթացների պատշաճ և ժամանակին իրականացման համար:
- Պատասխանատուն է Աշխատակազմի կողմից ՈւՎԿ Կանոնադրության, Քաղաքականությունների, բոլոր տեսակի որոշումների, հրամանների, կարգադրությունների, հանձնարարականների մակագրությունների պատշաճ և ժամանակին կատարման վերահսկողության ապահովման համար:
- Պատասխանատուն է ՈւՎԿ բոլոր գրասենյակների և բոլոր աշխատակիցների կողմից էթիկայի կանոնների պահանջների և կարգապահության ապահովման և վերահսկման կազմակերպման համար:
- Պատասխանատուն է ՈւՎԿ Աշխատակազմի վերապատրաստումների կազմակերպման համար:
- Անմիջական պատասխանատուն է ՈւՎԿ Մարդկային Ռեսուրսների Կառավարման Քաղաքականության պահանջների պատշաճ և հետևողական կատարման համար:
- Պատասխանատուն է ՈւՎԿ Աշխատակազմի անկողմնակալ, արդար և լիարժեք վարձատրության ապահովման, վերահսկման համար, աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովման և Աշխատակազմի աշխատանքի անվտանգության ապահովման համար:
- Պատասխանատուն է ՈՒՎԿ աշխատակիցների հավաքագրման, ընդունելության և ադապտացիայի գործընթացների կազմակերպման և իրականացման համար:
- Նախապատրաստում և ներկայացնում է հաստատման փոխհատուցումները, արտոնությունները և Աշխատակազմի խրախուսումները կանոնակարգող ներքին նորմատիվ ակտերը:
- Կազմակերպում և վերահսկում է ՈւՎԿ աշխատակազմի աշխատանքի հաճախման տեղեկագրերի վարման գործընթացը:
- Պատասխանատուն է ՈւՎԿ՝ Մասնակիցների Ժողովների, Խորհրդի Նիստերի, Աշխատակազմի խորհրդակցությունների և ՈւՎԿ այլ միջոցառումների կազմակերպական, նամակագրական և այլ աջակցող գործընթացների ապահովման համար: Սույն պարտականությունների կատարման համար օգտագործում է ինչպես իր ենթակա աշխատակիցների, այնպես էլ ՈւՎԿ Աշխատակազմի հնարավորությունները:
Պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն
- Ղեկավար աշխատանքի առնվազն երկու տարվա փորձ
- Կազմակերպչական, ղեկավարման, աշխատակազմի գործունեության վերահսկման, թիմի մոբիլիզացման, անկողմնակալ և ողջամիտ որոշումների կայացման հմտություններ
- Կարգապահության ապահովման և հետևողականության ցուցաբերման վարժ կարողություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ, հայոց լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների նվազագույնը գործառնական մակարդակի իմացություն
Վերջնաժամկետ՝ 30.11.2022
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը cv@eclof.am էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը` Staff Manager

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 15.11.2022 17:10