Մեր Հաճախորդները

Ավետիք Ժորայի Սահակյան

Ավետիք Ժորայի Սահակյանը զբաղվում է ձկնաբուծությամբ որդու և կնոջ հետ, նաև ունի երկու վարձու աշխատողներ: 2009թ-ից հանդիսանում է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ի հաճախորդ: Մասնակցել է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ի սեմինարներին, կազմել է բիզնես ծրագիր,նախաձեռնել է ձկնաբուծական աշխատանքների կատարում: Ներկայումս 2,5հա ընդհանուր տարածքով հողատարածքում ունի բետոնապատ և հողե լճեր,հիմնական ձկնատեսակներն են իշխանը,ծիածանափայլ իշխանը,ասետրինան,գեղաքունին:Այս տարի ձեռնարկել է նաև ձկնկիթի արտադրություն,ներկայումս ունի 270 մայր ասետրինա,որոնց ձկնկիթը արտահանում են արտասահմանյան շուկաներ:

  

Հայկ Ֆիլիպի Հովհաննիսյան

 

Հայկ Ֆիլիպի Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Օշական համայնքում զբաղվում է կախասնկի արտադրությամբ,2010թ.-ից հանդիսանում է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ի հաճախորդ: Մասնակցելով Օշական համայնքում ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ի կողմից անցկացվող սեմինարին՝  ծանոթացել է առաջարկվող վարկատեսակներին և վարկավորման պայմաններին, իր ցանկությունն է հայտնել օգտվելու  ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող ֆինանսական և խորհրդատվական ծառայու-թյուններից, որից հետո ներկայացրել է իր  կողմից նախա-գծված բիզնես ծրագիրը, որով  նախատեսում էր ձեռնարկել էկոլոգիապես մաքուր կախասնկի արտադրություն և վաճառք, որը ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ի կողմից արժանացավ հավանության և որոշում կայացվեց ֆինանսավորելու հաճախորդի ծրագիրը:06.07.2010թ-ին ստացած վարկով Հայկ Հովհաննիսյանը սկսեց կախասնկի արտադրույթյունը:Գործունեությունը ծավալում է սեփական տարածքում, ներկայումս արդեն ունի 1400 պարկ սունկ, արտադրանքն իրացնում է Հայաստանյան շուկաներում:Գործունեության մեջ ներգրավված են ընտանիքի անդամները` սնկի մշակությամբ զբաղվում են կնոջ հետ միասին, իսկ արտադրանքի իրացմամբ զբաղվում են որդիները: 

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 17.12.2018 16:16