Վարկային Կառավարիչ Վեդի

ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Վեդի Ներկայացուցչությունում Վարկային Կառավարչի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարված մրցույթին։

Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն 
  • Ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
  • Ղեկավարման և կազմակերպման հմտություններ, համապարփակ և լիարժեք հաշվետու լինելու կարողություն
  • ՈւՎԿ գործառույթներին առնչվող ՀՀ օրենքնների, ՀՀ Կենտրոնական Բանկի Կանոնակարգերի, ԷԿԼՕՖ Համացանցի, ՈւՎԿ Կանոնադրության, քաղաքականությունների և այլ ներքին նորմատիվ ակտերի իմացություն
  • Վարկերի սպասարկման փորձառություն, միկրովարկային ծրագրերի իրականացման գիտելիքներ
  • Հաճախորդներին պատշաճ սպասարկելու հմտություններ
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Համակարգչային ՀԾբանկ4SQL ծրագրով, Microsoft Office, ինչպես նաև մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն

Աշխատանքային պարտականություններ 

  • Ներկայացուցչության պարագայում պատասխանատու է Ներկայացուցչության Կանոնադրությամբ սահմանված գործունեության նպատակների համակարգման ապահովման համար և իրականացնում է Ներկայացուցչության Կանոնադրությամբ Վարկային Կառավարչին տրված իրավասությունները:
  • Պատասխանատու է իրեն ամրագրված գրասենյակի վարկային պորտֆելի որակի ապահովման և վարկային պլանի կատարման համար:
  • Ի պաշտոնե փոխարինում է իրեն ամրագրված վարկային պորտֆելը սպասարկող Վարկային Մասնագետ/ներ/ին վերջին/ներ/իս բացակայության ժամանակ:
  • Պատասխանատու է հաճախորդների սպասարկման որակի ապահովման և վերահսկման համար:
  • Համապատասխան լիազորագրի հիման վրա ստորագրում է վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրեր:
  • Կատարում է իրեն ամրագրված   գործող վարկերի մոնիթորինգները:
  • Պատասխանատու է դիմորդների վարկունակության, վարկային ծրագրերի կենսունակության, տեղեկությունների հավաստիության և ապահովվածության վերլուծության և գնահատման համար:
  • Գործառնական Տնօրենին և Վարկային Կոմիտեին է ներկայացնում ուսումնասիրման ենթակա վարկային փաթեթները:
  • Համակարգում և ղեկավարում է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի աշխատակիցների գործունեությունը:
  • Պատասխանատու է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ից ներկայացվող վարկային փաթեթների ամբողջականության, հավաստիության և պատշաճության համար:
  • Անմիջական պատասխանատվություն է կրում գրասենյակ/ներ/ին ամրագրված տեխնիկական և տրանսպորտային միջոցների պատշաճ օգտագործման և համակարգման համար:
  • Գործառնական  Տնօրենի հետ միասին կազմում է գրասենյակ/ներ/ի աշխատակիցների աշխատանքային պլանները:
  • Ապահովում է գրասենյակի բոլոր վարկային գործընթացների համապատասխանությունն ՈւՎԿ  Քաղաքականություններին, Կանոնակարգերին և ներքին նորմատիվ ակտերին
  • Ապահովում է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի վարկային պլանի կատարումը
  • ժամանակին հայտնաբերում և բացահայտում է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի վարկավորման ընթացքում առաջացած խնդիրները և միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:
  • Կանոնակարգում, ապահովում, վերահսկում, անհրաժեշտության դեպքում` անձամբ իրականացնում է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի համար ՈւՎԿ Քաղաքականություններով, Կանոնակարգերով և պլաններով նախատեսված այցելությունները, ուսումնասիրությունները, գնահատումները, սեմինարները, ժողովները:
  • Իրականացնում է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի աշխատակիցների արդյունավետության գնահատումը ՈւՎԿ  Մարդկային Ռեսուրսների Կառավարման Քաղաքականությանը  համապատասխան:
  • Պատրաստում և ներկայացնում է իրեն ամրագրված վարկային պորտֆելի և գործընթացներին վերաբերող բոլոր ընթացիկ, ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները:
  • Իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում Գործառնական Տնօրենին:
  • Գործառնական Տնօրենի հրահանգներով կատարում է այլ պարտականություններ և առաջադրանքներ:
  • Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈւՎԿ  տեխնիկական և նյութական ռեսուրսները, և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
  • Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
  • Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է  ՈՒՎԿ  Կանոնադրության, սույն Քաղաքականության  և գործող ներքին նորմատիվ ակտերի պահանջներով:

Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով Վարկային Կառավարիչ Վեդի․ 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 24 մարտ 2024թ․

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 28.02.2024 10:12