Խորհուրդ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Տիգրան Հովհաննիսյան
ԷԿԼՕՖ Հայաստանի (ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն) Խորհրդի Նախագահն է:
2003 թվականից հանդիսանում է ԷԿԼՕՖ Հիմնադրամի (EFUND) Գլխավոր Տնօրեն:
Մինչ այդ՝ 2000 թվականից ղեկավարել է ԷԿԼՕՖ Միջազգայինի Հայաստանյան մասնաճյուղը:
Մինչ ԷԿԼՕՖ Միջազգայինին միանալը զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ՝ Միջազգային, տեղական և Հասարակական Կազմակերպություններում: Եղել է նաև Բանկի Խորհրդի Անդամ, Խորհրդի Փոխնախագահ:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1983 թվականից, որպես բանվոր:
Ընտրվել և հանդիսանում է ԷԿԼՕՖ Միջազգայինի (Ժնև, Շվեյցարիա) Տնօրենների Խորհրդի Անդամ:
Կրթությունը՝ բարձրագույն, ավարտել է Հայաստանի Ճարտարապետաշինարարական Ինստիտուտը:
Սովորել և վերապատրաստվել է տարբեր ԲՈւՀ-երում և մասնագիտական հաստատություններում, այդ թվում՝ Institut de Genech (France), Regent London (United Kingdom), MFC (Poland) և այլն:
Ծնվել է Երևանում, 1966թ-ին:
Ծառայել է Խորհրդային Բանակում:
Ամուսանացած է, ունի երեք զավակ:
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Փաթ Գլիսոն
ԷԿԼՕՖ Հայաստանի (Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն) Խորհրդի անդամ է 2014թ.-ից:
Պրն. Գլիսոնն ունի ավելի քան 30-ամյա միկրովարկավորման և բանկային փորձ` աշխատելով Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ասիայում եւ Մերձավոր Արևելքում:
Պրն. Գլիսոնը նախկինում ծառայել է որպես Ագա Խանի Միկրոֆինանսավորման գործակալության գործառնությունների տնօրեն և ունի մեծ փորձ, կառավարման-ղեկավարման և միկրոֆինանսական հաստատությունների կարողությունների զարգացման գործում:
Պարոն Գլիսոնը հանդիսացել է մի շարք առաջատար միկրոֆինանսական հաստատությունների խորհուրդների անդամ և հաջողությամբ ղեկավարել տարբեր մշակույթների փոփոխությունները:
Վահագն Վարդանյան
ԷԿԼՕՖ Հայաստանի (Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն) Խորհրդի անդամ է 2016թ.-ից:
Այժմ պրն Վարդանյանը զբաղեցնում է Ակադեմիայի փոխտնօրենի , IB ակադեմիայի դիպլոմային ծրագրի համակարգողը եւ Սինգապուրի միջազգային բակալավրիատում տնտեսագիտության IB հետազոտող է:
Պարոն Վարդանյանը ունի հարուստ դասավանդման փորձ, որպես IBDP տնտեսագիտության դասախոս:
Սինգապուրի Hillside World Academy- ում ունի մեծ դասավանդման փորձառություն` զբաղնելով դպրոցի կառավարման և գործունեության մեջ որպես ակադեմիական խորհրդի անդամ, փոխնախագահ, ուսանողական կարգապահության հանձնաժողովի աանդամ և IBDP (տնտեսագիտություն, բիզնեսի կառավարում) դասավանդող:
Պարոն Վարդանյանը ավելի քան 10 տարվա փորձ ունի Հայկական Զարգացման Բանկում զբաղեցնելով փոխնախագահի պաշտոնը / Վարկավորման և այլ գործընթացների ղեկավար:
Ավարտել է Սինգապուրի ազգային համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի մագիստրոսի աստիճանը, Միսուրիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոսը: Ստացել է Քեմբրիջի միջազգային դիպլոմ, ուսուցչի եւ դասավանդողի որակավորում:
Թամար Լեբանիձե
ԷԿԼՕՖ Հայաստանի (Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն) Խորհրդի անդամ է 2016թ.-ից:
Նա նաեւ հանդիսանում է Վրաստանում առաջատար միկրոֆինանսական հաստատություն “Կոնստանտա” ՍՊԸ-ի վերահսկիչ խորհրդի նախագահ: Նա վրացական միկրոֆինանսական կազմակերպությունների ասոցիացիայի գործադիր տնօրենն է:
Տիկին Լեբանիձեն զբաղեցրել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնը, իսկ 2004թ. փետրվարից մինչեւ 2005թ. փետրվար եղել է Վրաստանի կառավարության անդամ:
“Կոնստանտա” հիմնադրամի գործադիր տնօրենն է եղել 1997թ.-ից և մեծապես նպաստել է Վրաստանում միկրոֆինանսավորման զարգացմանը:
Տիկին Լեբանիձեն մոտ 12 տարի աշխատել է որպես վրացական Գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնական, իսկ 2 տարի `որպես Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր:
Նա ֆիզիոլոգիայի եւ միկրոֆինանսավորման մի շարք հրապարակումների հեղինակ է:
Տիկին Լեբանիձեն ունի Թբիլիսի Պետական Համալսարանի կենսաբանության մագիստրոսի կոչում և հանդիսանում է Փենսիլվանիայի Համալսարանի Սթոներ Բանկային Դպրոցի (Ամերիկյան Բանկիրների Ասոցիացիա) շրջանավարտ:
Կարինե Հարությունյան
ԷԿԼՕՖ Հայաստանի (Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն) Խորհրդի անդամ է 2016թ.-ից:
Հանդիսանում է 2012թ.-ից Հայաստանի Աուտիզմ ազգային հիմնադրամի խորհրդի անդամ և դեռահասների զարգացման ծրագրերի համակարգող։
Տիկին Հարությունյանը աշխատել է Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական կազմակերպությում՝ զբաղեցնելով տարբեր զարգացման ծրագրերի ղեկավարի պաշտոններ։
Տիկին Հարությունյանը ավարտել է Հայաստանի Պոլիտեխնիկական Ինստիտուտը և ունի Մեքենաշինության Տնտեսագիտության և Կազմակերպման ամբիոնի դոցենտի և տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։
