Հայտարարություններ

Հայտարարություններ

ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ հայտարարում է 2026թ. ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ:
________________________________________________________________________________________________

Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք բավարարում են ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ-ի 2-րդ գլխով սահմանվող չափանիշներին:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից կանոնակարգվող և միկրոֆինանսավորման բնագավառի հաստատությունների հետ համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:

Արտաքին աուդիտը պետք է իրականացվի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների, Աուդիտի Ստանդարտների պահանջներին համապատասխան, միաժամանակ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի և ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Մասնակիցների պահանջներին:

Աուդիտ  իրականացնողը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները և պահանջները.

  • Աուդիտորական հաշվետվությունը պետք է ներառի նամակ ղեկավարությանը, 2026թ. Ֆինանսական հաշվետվությունները և կից հավելվածները, աուդիտորական եզրակացությունը, վարկային փաթեթին վերաբերող հաշվետվություն:
  • Աուդիտ  իրականացնողը պարտադիր կարգով պետք է ստուգի ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ և ԷԿԼՕՖ ՈԻՎԿ ՍՊԸ Մասնակիցների և այլ գործընկերների հետ իրականացված էական երկկողմ դրամական փոխանցումները, ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ և ԷԿԼՕՖ ՈԻՎԿ ՍՊԸ Մասնակիցների միջև իրականացված բոլոր փոխհաշվարկները, հաճախորդների առնվազն 10%-ի վարկերի ընթացիկ մնացորդների հաստատումները, ժամկետանց վարկերի քանակը և արժեքը, դուրս գրված վարկերի արժեքը,   սպասարկող բոլոր բանկերում հաշիվների մնացորդները, ներքին վերահսկողական մեխանիզմների արդյունավետությունը, վարկերի հնարավոր կորուստների ապահովման համարժեքությունը, վարկերի վերականգնման արդյունավետությունը, տոկոսադրույքի քաղաքականությունը և դրա համապատասխանությունը հաստատված քաղաքականություններին և տեղական ֆինանսական շուկային:
  • Հաշվետվությունը և Նամակը Ղեկավարությանը պետք է ներկայացվի հայերեն և անգլերեն լեզուներով:
  • Ստանդարտ և ընդունված աուդիտի արդյունքների ներկայացումից բացի, Պատվիրատուն` աուդիտ իրականացնողից ակնկալում է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ գործունեության տարբեր ասպեկտների հետ կապված առաջարկությունների ներկայացում (օպերատիվ կառավարում, ֆինանսական կառավարում, ներքին վերահսկողություն, վարկային քաղաքականություն և այլն):
  • Կախված գնային առաջարկից՝ պայմանագիրը կկնքվի մեկ կամ երեք տարի ժամկետով, ուստի և նամակում պետք է ներառված լինի ժամկետներին համապատասխան երկու գնային առաջարկ:
  • Պահանջվող տեղեկատվությունն անհրաժեշտ է ներկայացնել փակ ծրարով:
  • Հաշվետվության ներկայացման վերջնաժամկետներն են 15 մարտ 2027թ., իսկ Ղեկավարությանն ուղղված նամակը և առաջարկությունները 25 մարտ 2027թ․:

Մրցույթն անցկացվելու է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Գլխամասային Գրասենյակում:

Մրցույթի հայտերը ընդունվում են  8 Հոկտեմբեր 2026թ.-ից մինչև 9 նոյեմբեր 2026թ ժամը 17:00:

Մրցույթի հաղթողը որոշվում է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Մասնակիցների Ընդհանուր Ժողովի որոշմամբ և հաստատվում է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Մասնակիցների Ընդհանուր Ժողովի կողմից :

Մրցույթի հայտը պետք է պարունակի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը`

  1. մրցույթի մասնակցի տվյալները, այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը,
  2. տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,
  3. աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր(ներ)ի, ինչպես նաև աուդիտորական խմբում ներգրավվելիք աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ,
  4. աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները,
  5. աուդիտի ծառայության արժեքը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը:

Հայտերը պետք է ներկայացնել ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ  Գլխամասային գրասենյակ` մինչև 2026թ Նոյեմբերի 9, ժամը 17։00 




ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները:

ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ում ունեն սույն թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները:

Վերը նշված վարկառուները պետք է այցելեն ՝ ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ ներկայացուցչություն կամ Գլխամասային Գրասենյակ՝ կնքելու համար հաշտության կամ վերավարկավորման պայմանագիր, ըստ որի վարկային կազմակերպությունը կզիջի նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները, իսկ վարկառուն կպարտավորվի վճարել վարկի մայր գումարը նոր պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում: