ՏՏ Աշխատակից

ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Գլխամասային Գրասենյակում ՏՏ աշխատակցի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարված մրցույթին։

Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ

  • Համակարգչային “ՀԾբանկ SQL, MS office, Internet, Outlook, կայքի հետ աշխատելու մասնագիտական ունակություն և կազմակերպության գործունեությանն անհրաժեշտ այլ ծրագրերով աշխատելու գերազանց կարողություն
  • Բարձրագույն կրթություն, առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի ու անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
  • Հաշվետվություններ պատրաստելու և հաշվետու լինելու վարժ հմտություններ
  • Համակարգչային և գրասենյակային սարքավորումների ծրագրային և ցանցային սպասարկման ապահովման գերազանց կարողություն
  • Ճշտապահություն, կարգապահություն, կազմակերպվածություն, թիմային աշխատանքի ունակություն
  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների շուկայի իրավիճակի իրազեկվածություն
  • Վարկային ոլորտին առնչվող գործառույթների վերաբերյալ հիմնավոր տեղեկացվածություն
  • ՀՀ Կենտրոնական Բանկի ինֆորմացիոն տեխնոլոգիաներն առնչվող պահանջների վերաբերյալ իրազեկվածություն

Աշխատանքային պարտականություններ 

  • Պատասխանատու է համակարգիչների և արտաքին սարքերի, պատճենահանող սարքերի, տպիչ և սքանավորող սարքերի և դրանց հետ կապված հարմարանքների, անընդհատ հոսանքի մատակարարման (UPS) սարքերի, ֆաքսի սարքավորումների, ցանցի տեխնիկական, ծրագրային և այլ ծրագրային և տեխնիկական սարքավորումների անխափան շահագործման ապահովման և հսկողության համար:
  • Պատասխանատու է տեղեկատվության պահպանման, տեղեկատվության անվտանգության քաղաքականության և ընթացակարգի կատարման ապահովման համար:
  • Պատասխանատու է համակարգչային սերվերների անխափան աշխատանքի ապահովման համար:
  • Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման կամ այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
  • Պատասխանատու է ՈւՎԿ ինտերնետային կապի անխափանության, սերվերների մեջ տվյալների մուտքագրման, պահպանման և տվյալների բազայի համար, վերջինիս անվտանգության, ծրագրային հաշվետվությունների պատրաստման, տեղավորման և ներկայացման համար:
  • Աշխատակազմի Ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է ՈւՎԿ  կայքէջի և այլ ցանցերի պատշաճ թարմացումներն ու փոփոխությունների կատարումը:
  • Պատասխանատու է համապատասխան ծրագրային տվյալների բազայի շահագործման, պահպանման, թարմացման և արխիվացման համար: 
  • Անհրաժեշտության դեպքում ապահովում է Վարկային ծրագրերի մուտքագրումը ծրագրային տվյալների բազա:
  • Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈւՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները, և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
  • Իրականացնում է Գործադիր Տնօրենի այլ հրահանգներ:
  • Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՀՀ Կենտրոնական Բանկի Կանոնակարգերի պահանջներով, ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:

Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով ՏՏ աշխատակից․ 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 18 Ապրիլ 2024թ․

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 19.03.2024 11:31