Վարկային Մասնագետ Վեդի
ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Վեդի Ներկայացուցչությունում Վարկային Մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարված մրցույթին։
Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Ղեկավարման և կազմակերպման հմտություններ, համապարփակ և լիարժեք հաշվետու լինելու կարողություն
- Հաճախորդներին պատշաճ սպասարկելու հմտություն
- Վերլուծական հմտություններ
- Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Ճշտապահություն, կարգապահություն, կազմակերպվածություն, թիմային աշխատանքի ունակություն
- ՏՏ և ՈՒՎԿ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովում է իրեն ամրագրված համայնքների սպասարկումը`
- Համայնքային անձնագրի թարմացում,
- Սեմինարների կազմակերպում և անցկացում,
- Վարկային դիմումների ուսումնասիրում,
- Գրավների և երաշխավորողների ստուգում,
- Վարկային ծրագրերի սպասարկում,
- Կատարում է դիմորդների վարկունակության, վարկային ծրագրերի կենսունակության, տեղեկությունների հավաստիության և ապահովվածության վերլուծություն, գնահատում և ներկայացնում է համապատասխան առաջարկություն:
- Պատրաստում և ներկայացնում է վարկային գործը և պատասխանատու է դրա լիարժեքության համար:
- Ապահովում է վարկային փաթեթների և գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, ներկայացնում Վարկային Կառավարչին և պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար:
- Վերահսկում է վարկերի նպատակային օգտագործումը, ապահովվածությունը:
- Ապահովում է հաճախորդների վճարումները` ըստ հաստատված ժամանակացույցի:
- Ապահովում է ամրագրված համայնքներում գտնվող ժամկետանց վարկերի և արտհաշվեկշռի վարկերի հավաքագրումը:
- Սահմանված հաճախականությամբ և ձևով ներկայացնում է հաշվետվություններ:
- Ապահովում է ՈւՎԿ կողմից սահմանած աշխատանքային պլանի կատարումը:
- Պատասխանատվություն է կրում ՈւՎԿ տեխնիկական և այլ միջոցների խնամքով շահագործման և պահպանության համար:
- Խստիվ պահպանում է առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
- Կատարում է Գործառնական Տնօրենի և Վարկային Կառավարչի այլ հրահանգներ:
- Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով։
Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով Վարկային Մասնագետ Վեդի․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2 Հունիս 2024թ:
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 02.05.2024 16:37